Աստված պահապան բոլոր երեխաներին,եկեք գրենք ԱՄԵՆ🙏

Ի՞նչ է քրիստոնեական դաստիարակությունը:

Երկու տարբեր մոտեցումներ կարելի է ցուցաբերել այս հարցի շուրջ` քրիստոնեական դաստիարակությունը նախ որպես գիտելիք և հետո՝ կյանք։ Եթե նախ չճանաչենք այդ կյանքը, չխորհենք այդ կյանքի շուրջ, չենք կարող այդ կյանքով ապրել։ Ուստի, նախ պետք է գիտենալ, թե ի՞նչ է քրիստոնեությունը, քրիստոնեավայել կյանքով ապրելը, քրիստոնեության պատմությունը, քրիստոնեական կյանքի փորձառությունը։

Քրիստոնեական դաստիարակությունը, որպես գիտելիք, հղկում է մարդու հոգին։ Քրիստոնեական դաստիարակություն չունենալու պատճառով է, որ այսօր շատ աղանդավորներ կան։ Մարդիկ պարզապես չգիտեն, թե ինչ է եկեղեցին։ Եվ այստեղ է, որ այդպիսիներին քրիստոնեական դաստիարակությամբ հոգևոր սնունդ և իմացություն պետք է տրվի, ճշմարիտ ճանաչողություն իրենց եկեղեցու մասին։ Պիտի ճանաչել արմատները, որպեսզի իմանալ, թե ծառը որտեղից է սնունդ քաղում, որ կանգուն է մինչև այսօր։

Օրհնությամբ՝ Տ. Ղուկաս աբեղա Զաքարյան