Ցավում եմ, որ մեր երկիրը մոտ 25 տարի ղեկավարել են բարոյական արժեքներից զուրկ, սեփական ժողովրդին ատող ՖԱՇԻՍՏՆԵՐ

ԵՐԿՐՈՐԴ ԱՎԱՐԱՅՐ ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՊԵՏՔ ՉԷՐ
Շարմազանովը նեղվել էր, որ Փաշինյանը զուգահեռ է անցկացնում իրենից առաջ եղած ՀՀ իշխանությունների և ֆաշիստական իշխանության միջև և ենթադրում, որ ստացվում է ֆաշիստական իշխանություններն են ազատագրել Արցախը, հաղթել երկու պատերազմում, ֆաշիստական իշխանությունների օրոք է ինքը դարձել պատգամավոր, դաշինքի ղեկավար: Հետո էլ հռետորական հարց է ձևակերպում,թե դա ինչպե՞ս է լինում:
Դե Էդուարդ ջան, եթե չգիտես և հարցնում ես, լուսաբանեմ:
Ի՞նչ է Ֆաշիզմը՝

Ֆաշիզմ, ավտորիտար ազգայնականության ծայրահեղական ձև է, որը դրսևորվում է դիկտատորական իշխանությամբ, ընդդիմության բռնի ճնշմամբ, արդյունաբերության ու առևտրի նկատմամբ վերահսկողությամբ:
Ասա, որ ծանոթ կառավարման ձև է:

Վերլուծենք Ֆաշիզմի բաղադրիչներից որոնք են առկա եղել մինչ փաշինյանական կառավարումը՝

—Ավտորիտար ազգայնականության ծայրահեղական ձև , որը դրսևորվում է դիկտատորական իշխանությամբ
Ձեզ համարում էիք,ազգի մեջ ազգ՝հիշում ես երևի,բոլոր ճանապարհները տանում են Մելիք Ադամյան,քո խոսքերն են:

Սրանից էլ լավ իրեն ազգ համարող կուսակցական ծայրահեղության և դիկտատորական իշխանության ձև: ՀՀԿ-ն մի ընտանիք է, Սերժ Սարգսյանը մեր հայրն է և անփոխարինելի ՀՀ ղեկավար, սա էլ է քո բառերը, Ինքդ ես Սերժ Սարգսյանին դիկտատոր հայտարարել ոչ թե Փաշինյանը:
Այստեղ կարելի է իրոք աչքերը չռել, գոնե թե պատմական փաստերը տեսնելու համար:
—Ընդդիմության բռնի ճնշումներ՝ ծիծաղելի է, որ նույնիսկ սա վերլուծում ենք
1995 թ-ի ԱԺ ընտրություններից մինչև 2017 թ-ի ընտրությունները,գումարած Հոկտեմբերի 27 և Մարտի 1, քաղաքական հայացքների համար բանտարկված անձանցով լեփ լեցուն բանտեր, պետական և քաղաքական գործիչների սպանություններ, օրենսդիր և գործադիր իշխանության ֆիզիկական ոչնչացում Հոկտեմբերի 27-ին;
Համարենք, որ ընդիմության բռնաճնշումները այնքան ակնհայտ են, որ կարող ենք համարել հանրահայտ փաստ և ապացուցման կարիք չկա:

Իսկ դրա հերքումը իրոք ծիծաղելի է:
Արդյունաբերության ու առևտրի նկատմամբ վերահսկողություն:
Քանի որ արդյունաբերությունից, ի տարբերություն Հիտլերի գլուխ այդպես էլ չհանեցիք, սկզբում վաուչերներով կոպեկներով սեփականաշնորհվեց ամբողջ ՀՀ տնտեսությունը և վաճառվեց օտարներին, ինչն էլ չհասցրեց Լևոնը, դուք տվեցիք ՌԴ-ին գույք պարտքի դիմաց:
Մոնոպոլիզացված տնտեսությունն էլ ինձ թվում է, ոչ մի բանական մարդու մոտ կասկած չի հարուցում:

Արձանագրենք.
Մինչ Փաշինյանական ՀՀ Իշխանությունները ունեցել են ֆաշիզմը բնութագրող պարտադիր բոլոր բաղադրատարրերը և ակնհայտ է, որ Փաշինյանը չի սխալվել այս հարցում նույնպես:
Պատմությունը քիչ թե շատ իմանալու մասով

Նշում ես երկու պատերազմում հաղթանակ:
Առաջինը հիշում եմ Արցախյան գոյամարտ,ավարտվեց 1994-ին մինչ օրս պաշտպանվող հրադադարով:
Ի դեպ Ֆաշիստական Գերմանիան նույնպես հաղթանակներ էր տանում, այնպես որ պատերազմում հաղթելը չի կարող բնութագրել իշխանության ժողովրդավարությունը:

Բայց այ երկրորդ հաղթանակը չեմ կարողանում հիշել,եթե նկատի ունես որպես հաղթանակ ապրիլյան քառօրյան,ապա այստեղ ոչ միայն աչքեր կչռվեն,այլ շատ պատմաբաններ ուղղակի ծիծաղից կուշաթափվեն:
800 հեկտարի կորուստ,100-ից ավել զոհ,միայն այն պատճառով,որ զորքը զինված չէր,տանկերը վառելիք չունեին իսկ գեներալները տուշոնկա էին գողանում ոչ մի կերպ հաղթանակ անվանել չի կարելի:
Կարելի է համարել ապրիլյան քառօրյան Հայ Ժողովրդի բարոյական հաղթանակ:
Բայց իմ սուբյեկտիվ կարծիքով,Ավարայրի ճակատամարտի բարոյական հաղթանակը մեր ազգին լրիվ բավական էր, բոլորը դա հիշում են և հավատա կրկնել պետք չէր:
Այնպես որ, հարգելի իմ Շարմազանով քո հարցազրույցի վրա կարելի է և ծիծաղել և աչք չռել, նույնիսկ առանց պատմությունից գաղափար ունենալու:
Բայց ես ցավում եմ, որ մեր երկիրը մոտ 25 տարի ղեկավարել են բարոյական արժեքներից զուրկ, սեփական ժողովրդին ատող ՖԱՇԻՍՏՆԵՐ: