Կապշեք ուղղակի երբ իմանաք, թե …«Оրենքով գողերի» դեմ պայքարի նախագիծը …..

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արդարադատության նախարարության կողմից մշակված «օրենքով գողերի» դեմ պայքարի օրենսդ­րական նախագիծը տանում-բերում են, եւ դեռ վերջնական ճակատագիրը հայտնի չէ։

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ արդարադատության նախարարության կողմից ներկայացվելու է Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու վերաբերյալ օրենսդրական նախագիծ, որով հանցավոր մշակույթ եւ հանցավոր վարքագիծ ունեցող տարրերի հետ կապված առանձին հանցակազմ է ավելացվելու, արդարադա­տության նախարար Ռուստամ Բադասյանն էլ հայտարարել էր, թե, որպես նախարար, շատ է կարեւորում հանցավոր տարրերի դեմ պայքարը։

Եվ, ահա, երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նախարարն այդ նախագծի հետ կապված նշեց. «Մշակված է, ներկայացվել է ՀՀ կառավարություն, հետո հետ է եկել, եւ կր­կին նորից ենք ուղարկել»։