Նիկոլ, խելքդ գլուխդ հավաքի. Երկիրը անտեր ա մնացել, որովհետև Նիկոլը երբեք կառավարիչ չի դառնալու. Գուրգեն Եղիազարյան

«Հրապարակի» հետ զրույցում Ազգային անվտանգության ծառայութան պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառմանը։

«Գնալով, ինչպես ասում են, կենացները քաղցրանում են։ Հիմա էլ հարձակվում է մամուլի վրա։ Պեռաշկի-մեռաշկի ա խառնել իրար։ Նիկոլ, խելքդ գլուխդ հավաքի։ Մամուլի հետ գործ չունես։ Նման կերպ փորձում է ՀՀ քաղաղացու ուշադրությունը շեղել։

Պետք է զբաղվել երկրով, այլ ոչ թե նոր թշնամիներ հայտնաբերելով։ Երկիրը անտեր ա մնացել, որովհետև Նիկոլը երբեք կառավարիչ չի դառնալու։

Նա խոսելաոճ անգամ չունի։ Նույնիսկ քրեականները իրենց թույլ չեն տալիս էդ տեսակ խոսքով հանդես գալ»։