Իբրահիմովիչը դիտարկում է Միլան վերադառնալու տարբերակը

Հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարող է դիտարկել իտալական «Միլան» վերադառնալու տարբերակը, որի կազմում հանդես է եկել 2010-ից 2012 թվականներին:

Այդ մասին հաղորդում է «Football Italia»-ն` հղում անելով «Premium Sport»-ին: Ներկա պահին շվեդ հարձակվողն ապաքինվում է ծնկի վնասվածքից:

«Միլանը» կարող է վերջինիս հետ պայմանագիր կնքել արդեն այս ամռանը և սպասել նրա ապքինմանը, որը, ամենայն հավանականությամբ, կձգվի մինչև տարվա վերջ:

Ավելի վաղ «Մանչեսթեր Յունայթեդը» դուրս էր թողել Իբրահիմովիչին Անգլիայի Պրեմիեր լիգայի 2017/18թթ. մրցաշրջանի հայտացուցակից: «Կարմիր սատանաների» կազմում 35-ամյա հարձակվողը մասնակցել էր 46 հանդիպման` դառնալով 28 գոլի հեղինակ: