Ահա Ամանորի սեղանի գեղեցկուհին. «Տոնածառի խաղալիք» այս աղցանը կխենթացնի ձեր հյուրերին 

Ահա Ամանորի սեղանի գեղեցկուհին. «Տոնածառի խաղալիք» այս աղցանը կխենթացնի ձեր հյուրերին

Աղցան «Տոնածառի խաղալիք»

Բաղադրատոմս

  • 200 գ խոզապուխտ
  • 4 հատ ձու
  • 1 հատ խնձոր
  • 50 գ ընկույզ
  • 130 գ պանիր
  • մաղադանոս
  • 2 պճեղ սխտոր
  • 1 հատ նուռ
  • մայոնեզ
  • աղ, պղպեղ

Պատրաստման եղանակը

  1. Բլենդերով հարել ընկույզը, լցնել այն տարայի մեջ, որում պետք է պատրաստեք աղցանը:
  2. Խոզապուխտը երկար-երկար կտրատել, քերել պանիրը:
  3. 2 ձվի դեղնուցն անցկացնել քերիչով:
  4. Մաղադանոսը մանր կտրատել:
  5. Խնձորը քերել:
  6. Սխտորը ճզմել:
  7. Ավելացնել մայոնեզ 4 ճ/գ և բոլորը մասին խառնել:

Աղցանը պատրաստ է։ Այժմ պետք է զարդարել։

Ձվի սպիտակուցը քերել քերիչով, աղցանը բլրաձև դնել հարթ տարայի մեջ, պատել մայոնեզով, վրան լցնել սպիտակուցը, շերտերով լցնել նուռը: Կարելի է դնել նաև փոքրիկ ժապավեն:

Նման նյութեր