«Չոռնի Գագոյի» գլխին սև ամպեր են կուտակվում

Ինչպես տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը, հարուցվել է քրեական գործ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի իրականացման գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումներով պետությանը նյութական ահռելի վնաս հասցնելու հատկանիշներով. խոսքը գնում է ավելի քան 23 մլրդ դրամի մասին:

Հայտարարության տեքստից պարզ է դառնում, որ 2009-2018 թվականների ընթացքում «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում պատասխանատու պաշտոնյաների կողմից թույլ են տրվել բազմաթիվ խախտումներ, ինչի արդյունքում, փաստորեն, ծրագրի իրականացումը շարունակում է ձգձգվել մինչև այսօր. հարյուրավոր միլիարդներ են ծախսվել նախագծի վրա, սակայն մինչև այսօր Հայաստանը շարունակում է զուրկ լինել ռազմավարական կարևորագույն նշանակություն ունեցող այդ ճանապարհից:

Ճիշտ է՝ ՀՀ գլխավոր դատախազության տարածած հայտարարությունում հասկանալի պատճառներով չեն նշվում անուններ, ու հայտնի չէ, թե կոնկրետ որ պաշտոնյաների մասին է խոսք գնում, սակայն միանշանակ է, որ գործն այս գլխավորախես առնչվում է սույն նախագծի շնորհիվ մուլտի միլիոնատիրոջ վերածված Գագիկ Բեգլարյանին կամ, ինչպես ասում են, «Չոռնիին»:Հայաստանում ծայր առած հակակոռուպցիոն միջոցառումների շրջանակներում, անկասկած, այս ողջ ընթացքում բավական լուրջ բացահայտումներ են տեղի ունեցել, ու չնայած չի կարելի ասել, որ բյուջե վերադարձրած միջոցներն աստղաբաշխական են՝ համեմատած երկրում գոյություն ունեցած կոռուպցիայի մասշտաբներին, սակայն միանշանակ է, որ պրոցեսն ինքնին չափազանց կարևոր ու գովելի է, որ նախևառաջ կոչված է հասարակական արդարության, կարգ ու կանոնի վերականգնմանը:

«Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրին առնչվող գործը, սակայն, ակնհայտորեն դուրս է գտնվում, այսպես ասած, զուտ բարոյահոգեբանական շրջանակներից, քանի որ դրա ստվերում շրջանառված միջոցներն իսկապես աստղաբաշխական թվերի են հասել, որի արդյունքում, փաստորեն, պարարտացել է ոչ միայն Գագիկ Բեգլարյանն ինքն, ով երբեք չի կաշկանդվել միլիոնատեր լինելու հանգամանքից մի պարագայում, երբ երկիրն աղքատության ճիրաններում հալումաշ էր լինում, այլև ոչ փոքրաքանակ ստորադասներ:«Հյուսիս-հարավը» Հայաստանի ամենախճճված կոռուպցիոն կծիկներից է, որի լիարժեք քանդման համար, անկասկած, դեռ երկար ժամանակ կպահանջվի:

Ավելին՝ ցանկություն կա հավատալու, որ բյուջե վերադարձվելիք գումարները կսահմանափակվեն ոչ թե Դատախազության հայտարարության տեսքտում ֆիքսված գումարի չափով, այլ կլինեն շատ ավելին. միայն երևակայել կարելի է, թե որքան գումարի մասին կարող է խոսք գնալ մի պարագայում, երբ հայտնի է, թե ինչ միջոցներ են շրջանառվել այդ ծրագրի շրջանակներում և թե այդ ինչպես են այդ ույն միջոցները փաստացի փոշիացվել՝ երկիրը փաստի առաջ կանգնեցնելով:
Աղբյուրը՝ Norlur.am