Ադրբեջանի պետական հեռուստաալիքով ցուցադրել են Մեծ Հայքի քարտեզը. (ՖՈՏՈ)

Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Պետական Mədəniyyət (Մշակույթ) հեռուստաալիքով եթեր գնացող Keçmişdən Gələcəyə (Անցյալից դեպի ապագա) հաղորդման շրջանակներում,հյուրերը և հաղորդավարը զրուցել են ժամանակակից Ադրբեջանի և Կովկասյան Ալբանիայի մասին,

որը իրենք համարում են «ադրբեջանական պետություն»։

Հաղորդավարուհին առաջարկում է էկրաններին դիտել հնագույն Ադրբեջանի քարտեզը,

ու այդ պահին եթերում հայտնվում է Մեծ Հայքի (Великая Армения) քարտեզը։