Սերժ Սшրգuյանի Առnղջшկան Վիճшկը Ծшնր Է. Ի՞Նչ Է Պшտաhել ՀՀ Երրnրդ Նшխագшhին

Ժողովուրդ» օրաթերթը գրում է.«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այս օրերին գտնվում է Եվրոպայում: Ըստ որոշ տեղեկությունների` նա մեկնել է Իտալիա հանգստի: Միաժամանակ, Եվրոպայում Սարգսյանը նաեւ բուժզննություն է անցնելու:

Տեղեկությունները փորձեցինք ճշտել ՀՀԿ-ականներից: Կուսակցության գործադիր մարմնի անդամ, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը չհերքեց.

«Այո՛, երեւի: Ես տեղյակ չեմ, բայց պիտի որ գնար ինչ-որ ստուգման: Գիտեմ, որ կարող է բացակայեր տասն օրով»,-ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավարը: Հարցին` արդյո՞ք Սարգսյանն առողջական խնդիրներ ունի, Վահրամ Բաղդասարյանը դժվարացավ պատասխանել:

https://past.am/?p=196966&l=am