Լուսինե Բադալյանի հուզիչ գրառումը՝ 21-ամյա Կարենի մասին

Լուսինե Բադալյանի հուզիչ գրառումը՝ 21-ամյա Կարենի մասին

Հիշեցնենք, որ մահացել է թավշյա հեղափոխության ակտիվիստներից 21-ամյա Կարենը Մարգարյանը։

Դժբախտաբար ծանր հիվանդությունը ուժեղ գտնվեց ու տարավ մեզնից մեր Կարենին

Կարենի մասին իր հուզիչ խոսքն է ասել հաղորդավար Լուսինե Բադալյանը

«Շատ ծանր ա էսպիսի լուրեր մարսելը … կապ չունի ճանաչում ես, թե ոչ …

2 օր առաջ տեսա, որ օգնություն ա պետք, թիմոմայից փրկված մարդկանց գիտեի , ընդհանուր ծանոթ էի փնտրում,

որպեսզի կապվեի էս տղայի հարազատների հետ , ուղղորդեի , բայց ֊”դե լավ, էս երկու օրը մի բան կանեմ”֊ ը վատ միտք էր …

պետք էր անմիջապես “մի բան անել” … դժվար ա համակերպվել էդ մտքի հետ, որ տեղում չես արել … թեպետ ձայնից էլ երևում էր, որ թիմոման նոր չէր սկսվել …

բայց դա չէր խանգարել այս տղային, որ քայլ աներ, մերժեր սերժին ու նոր հանգիստ խղճով գնար … չգիտեմ …»