«Սա իմ վերջին գրառումն է «Ֆեյսբուք»-ում». Սարգիս Գրիգորյան

Դերասան Սարգիս Գրիգորյանը գրել է.

Իմ վերջին գրառումն է FB սոցցանցում… ինչո՞ւ, ասեմ… Ոչ մի երջանիկ, ոչ մի ուրախ ու կյանքով լի հայտարարություն, նկար, գրառում ես չեմ տեսնում… Միայն քաղաքականություն, միայն չարախոսություն, միայն հաշվեհարդար ու միայն սպառնալիքներ…

Սարսափելի հոգեկան ապրումներ եմ ունենում յուրաքաչյուր գրառում կարդալուց ու խոսքը արդարության կամ անարդարության մեջ չէ այլ ջերմության, բարության, հոգու խաղաղության ու դրական լիցքերի, որոնք ի սպառ բացակայում են…

ամեն անգամ FB մտնելիս սարսափում եմ, դժբախտանում եմ, տխրում ու հիասթափվում եմ… կյանքն այնքան երկար չէ, որպեսզի ես կարողանամ դիմադրել այս բոլոր չարախոսություններին, հիմար կամ խելոք, բայց չարով լցված անհամեմատ գերիշխող մտքերին…

Ես կողմնակից եմ ժպիտին, ուրախ մտքերին, դրական քոմենթներին ու բարին քարոզող վիդիոներին… օրս փչանումա FB մտնելուց հետո… կներեք…

Հաջողություն, բայց միայն FB ում, ես Ձեր հետ եմ ինչքան ուրախ ու գեղեցիկ վայր կա այնտեղ… էստեղ շունչս չի հերիքում: