Դուբայից ողջույններ Նիկոլ Փաշինյանին


Նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին մայիսի 10-ին շնորհավորել է Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գեղամ Ղարիբջանյանը։ Վերջինս առաջիններից է եղել, որը հասցրել է արագ շնորհավորել Փաշինյանին: Շնորհավորական ուղերձում դեսպանը խոսել է Նոր Հայաստանի սպասված լինելու մասին, թե որքան է երազել ու սպասել այդ օրվան:

Նամակի բովանդակությունից այնպիսի տպավորություն է, թե Գեղամ Ղարիբջանյանը տասնամյակներով պայքարել է ռեժիմի դեմ, հալածվել է իշխանության կողմից ու հիմա էլ ցնծում է պատմական արդարության վերականգման փաստից: Գրեթե նույն տոնայնությամբ Ղարիբջանյանն որոշ ժամանակ առաջ խոսում էր Սերժ Սարգսյանի մասին:

Մի առիթով, երբ դեսպանները հավաքվել էին Հայաստանում դիվանագիտական հարցեր ուանելիքներ քննարկելու, Ղարիբջանյանը, մոռանալով որտեղ ու ինչի համար է գտնվում, անսասելիորեն սկսել էր խոսել Սերժ Սարգսյանի հորից՝ Ազատ Սարգսյանից՝ ցավ հայտնելով նրա մահվան առիթով: Ազատ Սարգսյանն այդ հավաքից ամիսներ առաջ էր մահացել, բայց Ղարիբջանյանը ամիսներ անց այնպիսի  հուզվածությամբ էր խոսել այդ փաստի մասին, որ ներկաները ստիպված էին եղել Ղարիբջանյանին հետ վերադարձնել դեպի հանդիպման օրակարգ:

Տեղի ունեցածից անգամ Սերժ Սարգսյանն էր հայտնվել անհարմար իրավիճակում:  Ի դեպ՝ արդեն տևական ժամանակ է նոր դեսպանի ագրեմանն ուղարկված է, սակայն Ղարիբջանյան այն պահել է իր դարակում՝ արհեսատականորեն երկարաձգելով իր պաշտոնավարումը: Նորանշանակ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն անգամ զարմացել է, թե ամիսներ առաջ ուղարկված ագրեմանն ինչու է անհետևանք մնացել:

Նյութի աղբյուրը ` Newsbook.am


Տարածիր, եթե ցանկանում ես, որ ընկերներդ էլ տեսնեն