Սաշիկ Սարգսյանի որդին չկարողացավ շրջանցել ոստիկանական պատը


Երեկ ՀՀԿ ԳՄ նիստին ընդառաջ «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամները փակել էին Տիգրան Մեծ պողոտան՝ բողոքի ձայնը լսելի դարձնելու համար :

Ոստիկանական պատ էր ստեղծվել Մելիք Ադամյան փողոցի ուղղությամբ, որը տանում է դեպի ՀՀԿ գրասենյակ:

Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը իր էջում կիսվել է մի հոլովակով, որտեղ երևում է, թե ինչպես է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Սաշիկ Սարգսյանի որդին, ռուսական համարանիշերով մեքենայով, փորձում գնալ ՀՀԿ գրասենյակ, սակայն ոստիկանական պատը ճանապարհ չի բացում :

Կարելի է ենթադրել, որ Սաշիկ Սարգսյանի որդին չկարողանալով անցնել «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամների կազմած պատը, որոշել էր խոչընդոտը շրջանցել Մելիք Ադամյան փողոցով, սակայն ամենայն հավանականությամբ՝ ոստիկանները խուսափելով հավաքված ակտիվիստների և լրագրողների շահարկումներից, «ոսկե երիտասարդին» նույնպես չթույլատրեցին անցնել Մելիք Ադամյանով


Տարածիր, եթե ցանկանում ես, որ ընկերներդ էլ տեսնեն