Բելգիացիները փողոց են դուրս եկել՝ հայ ընտանիքին պաշտպանելու համար

Բելգիական Վալկուուր քաղաքի բնակիչները պահանջում են իշխանություններից վերանայել հայ ընտանիքի արտաքսման մասին որոշումը:

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի — Sputnik. Ավելի քան 600 մարդ բելգիական Վալկուուր քաղաքի փողոց են դուրս եկել՝ ի նշան հայ ընտանիքի արտաքսման դեմ բողոքի, գրել է lalibre.be պարբերականը:

Ցուցարարները փորձում էին իրենց ձայնը հասցնել բարձրագույն ատյաններին, որպեսզի կանխեն բոլորի կողմից սիրված ու հարգված հայ ընտանիքի վտարումը:

Բելգիահայեր. Արտակ Սերգոյան
© FACEBOOK/ARTAK SERGOYAN
Ախ, այդ աղմկոտ հայերը, կամ ինչու՞ են բելգիահայերը «բախվում» ոստիկանության հետ
«Դա շատ անսպասելի էր: Ես չէի կարծում, որ ինդիվիդուալիստների մեր հասարակությունում մենք կարող ենք այսպես միասնական լինել:Մեզ հարյուրավոր մարդիկ են միացել, դա վկայում է այն մասին, որ իսկապես խնդիր կա», — ասաց կոմիտեի աջակցության ղեկավար Էդդի դե Ջագերը:

Էդդին համոզված է, որ մի բան այն չէ:

Ես հավատում եմ օրենքի ուժին, բայց այստեղ մի բան այն չէ: Մենք ուզում ենք, որպեսզի մեզ լսեն, որպեսզի այդ ընտանիքն իմանա, որ մենք նրանց կողքին ենք։ Նրանք շատ լավ է ինտեգրված են մեր հասարակությանը, — Ջագերի խոսքերն է մեջբերում բելգիական պարբերականը:

Քաղաքապետ Քրիստն Պուլինը համամիտ է Ջագերի հետ:

Կարծում եմ` կարող ենք համատեղել օրենքն ու մարդկային վերաբերմունքը, որը տվյալ դեպքում տեղի չի ունենում: Քաղաքացիները դա են պահանջում: Նրանք չեն ուզում, որպեսզի օրենքները անմիտ կերպով կիրառվեն:

Read more: https://armeniasputnik.am/world/20171124/9564754/belgia-hay-yntaniqi-vtarum.html