Գլխուղեղի ուռուցքի առաջին 10 նշանները, որոնց մասին պետք է յուրաքանչյուրն իմանա


Ներկայացնում ենք գլխուղեղի ուռուցքի առաջին 10 նշանները, որոնց մասին պետք է յուրաքանչյուրն իմանա:

1. Ջղաձգություններ

Հիվանդների մոտ 60%-ը տառապում է ջղաձգություններով:

Ուռուցքի դիրքից կախված՝ ջղաձգությունները կարող են լինել ընդհանուր՝ ազդել ամբողջ մարմնի վրա կամ մասնակի՝ դրսևորվելով սպազմով առանձին մկանային խմբում:

2. Գլխացավ

Գլխուղեղի ուռուցք ունեցողների մոտ 50%-ը գանգատվում է ցավից, թեև նույնիսկ չի կասկածում, որ դա ուռուցքի հետ է կապված:

3. Սրտխառնոց և փսխում

Եթե սրտխառնոց և փսխում եք ունենում առանց մարսողական խանգարումների, դրանք կարող են պայմանավորված լինել գլխացավով և բարձր ճնշումով: Հիվանդների 40%-ը գանգատվում է սրտխառնոցից և փսխումից:

4. Տեսողության խանգարում

Եթե հստակ չեք տեսնում, իրերի ուրվագծերն աղավաղվում են, 2 կամ 3 հատ են երևում, դա նույնպես կարող է ուղեղի ուռուցքի նշան լինել:

5. Անձի փոփոխություններ

Կարող եք ձեզ տարօրինակ պահել որոշակի սոցիալական իրավիճակում, օրինակ՝ հայհոյել կամ ագրեսիվ դառնալ: Սովորաբար մտերիմները նկատում են, որ հիվանդի բնավորությունը կտրուկ կամ աստիճանաբար փոխվում է:

6. Խոսքի և լսողության խանգարումներ

Կակազելը, բառերը մոռանալը, անիմաստ խոսքը դիսֆազիայի և աֆազիայի նշաններ են, որոնք կարող են պայմանավորված լինել ուռուցքով: Շփման հմտությունների հանկարծակի կորուստը կարող է խոսել գլխուղեղի ուռուցքի մասին:

7. Հիշողության խանգարումներ

Եթե հիվանդները մոռանում են առարկաները, մարդկանց, վայրերը կամ իրադարձությունները, որոնք նախկինում գիտեին, դա խոսում է երկարաժամկետ հիշողության խախտման մասին: Եթե մոռանում են վերջերս տեղի ունեցածի մեծ մասը, դա կարճաժամկետ հիշողության խնդիր է:

Թեև հիշողության հետ կապված խնդիրները կարող են առաջանալ ուղեղի ուռուցքների դեպքում, դրանք առավել հաճախ այլ պաթոլոգիաների նշան են լինում (օրինակ՝ դեմենցիայի):

8. Թուլություն և մեծ հոգնածություն

Կարող եք ուժեղ ֆիզիկական հոգնածություն զգալ:

Այդ հոգնածության զգացումը հաճախ չի անցնում քնելուց կամ հանգստանալուց հետո, ուռուցքի աճին զուգահեռ կարող եք սովորականից երկար քնել կամ քնել ցերեկվա ժամի: Հոգնածությունը հաճախ ուղեկցվում է անտարբերությամբ, դյուրագրգռությամբ, ընկճախտով կամ ձեր և շրջապատողների հանդեպ բացասական վերաբերմունքով:

9. Շարժումների կոորդինացիայի խախտում

Եթե դժվարանում եք քայլելիս հավասարակշռություն պահել կամ դժվարանում է ձեռքերի և ոտքերի կոորդինացիան, սա կարող է գլխուղեղի ուռուցքի նշան լինել:

10. Այլ փոփոխություններ օրգանիզմում

Հիպոֆիզի ուռուցքը կարող է հանգեցնել ոչ պարբերական դաշտանային ցիկլի, կրծքի կաթի չափից շատ արտադրվելու, տղամարդկանց դեպքում կրծքի առաջացման, կանանց մարմնի վրա չափից շատ մազի աճի: Ուռուցքը կարող է նաև ձեռքերի և ոտքերի աճ առաջացնել, ճարպակալում կամ զարկերակային ճնշման տատանումներ:

Աղբյուր՝ Blognews.am


Տարածիր, եթե ցանկանում ես, որ ընկերներդ էլ տեսնեն