Քո մայրը պոռնիկ է, իսկ եղբայրդ՝ պիդր․ ԲԿՄԱ-ի նախկին մարզիչը Արսեն Վենգերի տկարության մասին

ԲԿՄԱ-ի նախկին գլխավոր մարզիչ Վալերի Գազաևը հույս ունի, որ Եվրոպա լիգայի խաղարկության քառորդ եզրափակչում մոսկովյան թիմը կրկին կհաղթահարի «Արսենալի» արգելքը:

2006 թվականին Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլում ԲԿՄԱ-ն Գազաևի գլխավորությամբ Մոսկվայում 1:0 հաշվով հաղթել էր «Արսենալին»: Լոնդոնում կայացած խաղն էլ ավարտվել էր ոչ-ոքի 0:0:

«Արսեն Վենգերը ֆանտաստիկ մարզիչ չէ: Նա թույլ և տկար անձնավորություն է, որը ձեռնտու է ակումբի ղեկավարներին: 22 տարվա ընթացքում Վենգերը միջազգային ասպարեզում ոչ մի տիտղոսի չի նվաճել: Եթե չեմ սխալվում «Արսենալը» 2 կամ 3 անգամ է Անգլիայի չեմպիոն դարձել: Ընդունեք, որ 22 տարվա համար սա ուղղակի խայտառակ արդյունք է: «Արսենալը» միլիոններ է ծախսում բայց․․․:

Մեր հաղթանակից հետո Վենգերը առանց ամաչելու հայտարարեց, որ իր հարմար խաղն ավարտվել է 1:1, քանզի Անրիի խփած գոլը չի արձանագրվել մրցավարի սխալի պատճառով: Ես էլ ի պատասխան Վենգերի օրինակ բերեցի հայտնի ասացվածքը․ «Աղջիկը հորը հարցնում է ինչ տարբերության կա իրականության և վիրտուալի միջև: Հայրը պատասխանում է․ «Գնա մորդ ու եղբորդ հարցրու, միլիոն դոլարի դիմաց ուրիշ տակ կպառկեի՞ն: Աղջիկը եղբորից ու մորից դրական պատասխան ստանալուց հետո լսում է նաև հոր պատասխանը:

Աղջիկ ջան, հիմա մենք վիրտուալ ունենք միլիոն դոլար, իսկ իրականում քո մայրը պոռնիկ է, իսկ եղբայրդ՝ պիդր»․ Կարծում եմ իրեն հարգող մասնագետը կընդուներ պարտությունը և կշնորհավորեր մեզ: Ոչինչ, թող Վենգերը մտածի որ այդ խաղը 1:1 է ավարտվել: Մինչև հիմա նա ապրում է վիրտուալ կյանքով: Հուսանք, որ ԲԿՄԱ-ն այս անգամ էլ դաս կտա Վենգերին»,- ասել է Գազաևը: