Կոնֆեդերացիաների Գավաթ. B խմբում 1.Գերմանիա, 2.Չիլի (տեսանյութեր)


Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունում ավարտվեց B խմբի 3-րդ տուրը:

Աշխարհի չեմպիոն Գերմանիայի հավաքականը 3:1 հաշվով հաղթեց Կամերունի ընտրանուն: 48-րդ րոպեին Դեմիրբեյը բացել է հաշիվը: 64-րդ րոպեին աֆրիկյան ընտրանին մնացել է 10 խաղացողներով. կարմիր քարտ է ստացել Մաբուկան: Ընդամենը 2 րոպե անց Վերները կրկնապատկել է հաշիվը:

79-րդ րոպեին Վենսան Աբուբաքարը կրճատել է հաշվի տարբերությունը: Խաղի ավարտից 9 րոպե առաջ Վերները 3-րդ գոլն է խփել:

Զուգահեռաբար ընթացած խաղում Չիլին և Ավստրալիան փոխանակվել են մեկական գոլերով. 42-րդ րոպեին Տրոիսիի գոլին 67-րդ րոպեին պատասխանել է Ռոդրիգեսը:

Բ խմբում առաջին հորիզոնականը զբաղեցնում է Գերմանիան (7 միավոր), երկրորդը Չիլիի ընտրանին է (5 միավոր): Ավստրալիան մրցաշարն ավարտում է 2, իսկ Կամերունը 1 միավորով:


Տարածիր, եթե ցանկանում ես, որ ընկերներդ էլ տեսնեն