ՈւԵՖԱ-ն ընտրել է «Միլան»-«Արսենալ» հանդիպման լավագույն ֆուտբոլիստին


ՈւԵՖԱ-ի կողմից Եվրոպա լիգայի խաղակության 1/8-րդ եզրափակչի «Միլան»-«Արսենալ» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը։

Քվեարկության արդյունքում նա ստացել է ձայների 60 տոկոսը։ Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստը 15-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը էապես նպաստելով լոնդոնյան թիմի հաղթանակին։

http://www.1in.am


Տարածիր, եթե ցանկանում ես, որ ընկերներդ էլ տեսնեն