Մենք կոչնչացնենք Հայաստանի հավաքականին, եթե․․․


«Ղարաբաղի» և Ադրբեջանի հավաքականի հարձակվող Մախիր Մադաթովը վստահ է, որ Ազգերի լիգայի խաղարկությունում իրենք հեշտությամբ կհաղթահարեն խմբային փուլը:

«Մենք ի զորու ենք հաղթահարելու խմբային փուլը: Կոսվոյի հավաքականին լուրջ մրցակից չեմ համարում: Մենք կարգով ավելի բարձր ենք և պարտավոր են հաղթել բոլոր մրցակիցներին: Շատ է խոսվում փյել-օֆում Հայաստանի հավաքականի հետ հանդիպելու մասին:

Առայժմ վաղ է մտածել այդ մրցավեճի մասին: Մենք պետք է կենտրոնանանք առաջիկա հանդիպումների վրա: Ամեն դեպքում եթե պատմական հանդիպումը կայանա մենք կոչնչացնենք Հայաստանի հավաքականին: Պետք է ընդունենք, որ Հայաստանը հեշտ մրցակից չէ, բայց մենք այօր ավելի ուժեղ ենք և պատրաստ ենք պայքարելու 2020 թվականի Եվրոպայի առաջնության ուղեգրի համար»,- ասել է Մադաթովը:

http://www.1in.am/2301792.html


Տարածիր, եթե ցանկանում ես, որ ընկերներդ էլ տեսնեն