«Բարսելոնա» ֆուբոլային ակումբը կլքի Իսպանիայի Լա լիգան


Նախնական տեղեկություններով Կատալոնիան անկախ է, ստանալով շուրջ 90% կողմ: Ընտրություններին մասնակցեց ընտրելու իրավունք ունեցողների միայն 48-50%-ը: Այս ընտրությունները Իսպանիան համարել է անօրիանական, իսկ Կառավարության ղեկավար Կառլես Պուչդեմոնը հանրաքվեի արդյունքները տպավորիչ անվանել։

Կատալոնիայի սպորտի նախարար Ժերար Ֆիերասը ասել էր, որ եթե Կատալոնիան Իսպանիայից անկախացավ, «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբը կտեղափոխվի այլ լիգա:
Բարսելոնցիները նույնպես մեկնաբանել են՝ ասելով, որ Կատալոնիայում տեղի ունեցածը խայտառակություն է: Դա մասնավորապես ասել էր Չավին: Պիկեն ասել է, եթե գիտակցեմ, որ անօգուտ եմ Իսպանիայի հավաքականի համար, կհեռանամ:

Նշենք, որ երեկ կայացած «Բարսելոնա» — «Լաս Պալմաս» խաղն առանց հանդիսականների էր անցնում, որում Բարսայի ֆուտբոլիստները հաղթեցին 3-0 հաշվով:


Տարածիր, եթե ցանկանում ես, որ ընկերներդ էլ տեսնեն